Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարը Գազայի հատվածում երկարացվել է եւս մեկ օրով։ Այս մասին նշվել է շարժման հայտարարությունում, որը հրապարակվել է նրա պաշտոնական Թելեգրամ-ալիքում։
«Որոշվել է հրադադարը երկարացնել նաեւ յոթերորդ օրը, այսինքն՝ հինգշաբթի»,- նշել են ՀԱՄԱՍ-ում։





























