Իսրայելը Իսպանիայի դեսպանին բողոքի նոտա կներկայացնի՝ վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունների կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Israel News-ը, վարչապետ Նեթանյահուն արտաքին գործերի նախարար Էլի Կոենին հանձնարարել է կանչել Իսրայելում Իսպանիայի դեսպանին՝ Պեդրո Սանչեսի հակաիսրայելական հայտարարությունների կապակցությամբ բողոքի նոտա ներկայացնելու համար։
Խոսելով Իսպանիայի պետական TVE հեռուստաալիքի եթերում՝ Սանչեսն ասել է. «Մեր տեսած լուսանկարները և (Գազայի հատվածում) սպանված երեխաների աճող թիվը ինձ լուրջ կասկածներ է առաջացնում այն մասին, որ Իսրայելը պահպանում է միջազգային իրավունքը: Այն, ինչ մենք տեսնում ենք Գազայում, լիովին անընդունելի է»:
Միաժամանակ, Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել, որ Իսպանիայի դեսպանը կանչվել է Երուսաղեմ՝ խորհրդակցությունների։





























