Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահվան կապակցությամբ։ Ըստ Xinhua-ի՝ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իր անունից Սի Ցզինպինը խորը ցավակցություն և անկեղծ կարեկցանք է հայտնել Քիսինջերի ընտանիքին։

Հենրի Քիսինջերը մահացել է նոյեմբերի 30-ին 100 տարեկան հասակում։