Թերթը գրում է, որ երեկ, Սերոբ Տեր-Պեղոսյանի դատավարության հերթական նիստում, սենսացիոն հայտարարություն է արել վկաներից մեկը. ասել է, որ Ախթալայում տարածված է համասեռամոլությունը, Տեր-Պողոսյանը միակը չէ, եւ իրենք դրան նորմալ են վերաբերվում։

«Մեղադրող Ամիրզադյանը նիստից հետո հայտարարել է, որ նման տեղեկատվության չեն տիրապետում, դա լոկ հայտարարություն է։ Սակայն հայտնի է, որ Տեր-Պողոսյանը եւս իր խոսքում նշել է, որ Ախթալայում նախկինում էլ են նման դեպքեր եղել: Ամիրզադյանը սրան էլ է հակադարձել, որ այդ հայտարարությունն «ապացուցողական հիմք չունի»։ Ի դեպ, նման պնդումներ ժամանակին արվում էին նաև Սերոբ Տեր-Պեղեսյանի կապակցությամբ»,- գրում է «Հրապարակ»-ը։