Bild-ի ավագ թղթակիցն ազատվել է աշխատանքից «Սովորել սիրել Ռուսաստանը» գիրքը գրելուն մասնակցելու համար։

«Խմբագրությունն այս որոշումը կայացրել է, երբ   իմացել է գիրքը գրելուն  60-ամյա Յուրգեն Հելֆրիխտի մասնակցության մասին։ Դրա հիմնական հեղինակը Դրեզդենի օպերային պարահանդեսի նախկին ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյն է։

Գերմաներենով  գիրքը նա հրատարակել է 2018թ.-ին։ Առաջաբանը գրել է Վլադիմիր Մեդինսկին՝ հայտարարելով Ռուսաստանի մասին «կեղծ և մակերեսային» պատկերացումների մասին, որոնք  օտարերկրացիներն, իբր,  տարածում են «քարոզչական նպատակներով»։ 2021 թվականին լույս է տեսել ռուսալեզու հրատարակությունը՝ Վլադիմիր Պուտինի առաջաբանով։

Գրքում որպես համահեղինակ է նշված  Հելֆրիխտը, որն աշխատել է  Bild-ի ավագ թղթակից Դրեզդենում։ Լրագրողը չի տեղեկացրել խմբագիրներին այս նախագծին իր մասնակցության մասին և երբեք թույլտվություն չէր ստանա, քանի որ նման աշխարհայացքը տեղ չունի Bild-ում»,- հայտնում է գերմանական պարբերականը։