ԱՄՆ-ում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ պաղեստինամետ ցուցարարը ինքնահրկիզման ակտ է կատարել, տեղեկացրել է ABC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։
Ինքնահրկիզումը Իսրայելի հյուպատոսության մոտ, որտեղ գտնվել է Պաղեստինի դրոշը, բնութագրվել է որպես ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչի «քաղաքական բողոքի ծայրահեղ ակտ», որը հայտարարել է, որ միջադեպը կապված չէ «որեւէ սպառնալիքի հետ»։
Ընդվզողը ծայրահեղ վիճակում է։
Ի պատասխան՝ Իսրայելի գլխավոր հյուպատոսը ԱՄՆ հարավ-արեւելքում՝ Անատ Սուլթան- Դադոնը, հայտարարել է, որ «վշտացել է ինքնահրկիզման մասին լուրից»։
«Ծանր է տեսնել, թե ինչպես է Իսրայելի հանդեպ ատելությունն արտահայտվում այսպիսի ահավոր կերպով»,- ասել է նա ABC News-ի հարցազրույցում։ «Մենք աղոթում ենք անվտանգության աշխատակցի համար, որը վիրավորվել է այդ ողբերգական ակտի ժամանակ»,- ավելացրել է նա։





























