Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր զինծառայողներից երկու հոգի, որոնք զինվորական խորհրդական էին ծառայում Սիրիայում, զոհվել են  իսրայելական գրոհի հետեւանքով, տեղեկացրել է Tasnim-ը։

Իրանի ԻՀՊԿ հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ Մոհամադ Ալի Աթայի Շուրչեն եւ Փանահ Թաքիզադեն սպանվել են իսրայելական ուժերի կողմից Սիրիայում խորհրդատվական առաքելության ժամանակ։

Վերջին տարիներին իսրայելական ուժերը հարյուրավոր ավիահարվածներ են հասցրել թիրախներին Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող շրջաններում, որոնց հետեւանքով զոհվել են ԻՀՊԿ մի քանի խորհրդականներ։