Առնվազն երեք մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել կիրակի օրը ապստամբների զավթած Ֆիլիպինների հարավում կաթոլիկական պատարագի ժամանակ ռումբի պայթյունից, հայտնում է AFP-ն:
Երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոսը կատարվածի համար մեղադրել է «օտարերկրյա ահաբեկիչներին»։
Պայթյունը տեղի է ունեցել երկրի ամենամեծ մուսուլմանական քաղաքի՝ Մարավիի Մինդանաոյի պետական համալսարանի մարզադահլիճում սովորական արարողության ժամանակ, հայտնել է շրջանային ոստիկանության ղեկավար Ալան Նոբլեզան:
«Մենք հետաքննում ենք՝ արդյո՞ք դա ինքնաշեն պայթուցիկ է եղել, թե նռնակի նետում», - ասել է Նոբլեզան:
Նոբլեզան հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննում է՝ արդյո՞ք պայթյունը պատասխան գործողություն է Ֆիլիպինների ուրբաթ օրվա ռազմական ավիահարվածին, որի հետևանքով Մինդանաոյում «Դաուլա Իսլամիա-Ֆիլիպիններ» կազմակերպության 11 իսլամիստ է սպանվել:
Հետաքննության մյուս վարկածը պայթյունին «Մաուտե» և «Աբու Սայաֆ» գրոհայինների խմբերի մնացորդների մասնակցության կասկածն է, որոնք Մարավին շրջափակման մեջ էին պահել 2017 թվականին, ասել է Նոբլեզան:
Ֆիլիպինների զինվորականները վհետ գրավեցին ավերված քաղաքը հինգ ամիս տևած մարտերից հետո, որը խլեց ավելի քան 1000 մարդու կյանք այն բանից հետո, երբ հարյուրավոր օտարերկրյա և տեղացի զինյալներ, որոնք հանդես էին գալիս հանուն «Իսլամական պետության», գրավեցին այն 2017 թվականի մայիսին:
Մանիլան խաղաղության պայմանագիր կնքեց երկրի ամենամեծ ապստամբ խմբավորման՝ Մորոյի իսլամական ազատագրման ճակատի հետ 2014 թվականին՝ վերջ դնելով նրանց մահաբեր զինված ապստամբությանը:
Սակայն մուսուլման զինյալների փոքր խմբերը, որոնք դեմ են խաղաղ համաձայնագրին, շարունակում են մնալ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը հավատարմության երդում տված մարտիկները:





























