«Հնարավոր պայթյուն» է տեղի ունեցել Եմենի ափերի մոտ առանցքային նավագնացության ճանապարհին, ասվում է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հայտարարության մեջ, հայտնում է AP-ն։
Բրիտանական զինված ուժերի ծովային առևտրի վարչությունը կարճ նախազգուշացում է տվել բեռնափոխադրողներին, որ միջադեպը տեղի է ունեցել Բաբ էլ Մանդեբ նեղուցում, որը բաժանում է Արևելյան Աֆրիկան Արաբական թերակղզուց:
Բրիտանական գերատեսչությունը նշել է, որ այդ տարածքում նաև անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է գրանցվել։
Բաբ էլ Մանդեբը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի հետ։ Վերջին շաբաթների ընթացքում այս շրջանում մի շարք հարձակումներ են եղել, որոնք վերագրվել են Եմենի հութիներին:





























