Այսօր Ֆիլիպիններում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժի օջախը գտնվել է 63 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Բուտուան ​​քաղաքից 148 կմ դեպի արևելք և Բիսլիգ քաղաքից 59 կմ հյուսիս-արևելք։

EMSC-ի տվյալներով՝ մի քանի ժամ առաջ նույն տարածքում գրանցվել էին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆիլիպինների Մինդանաո կղզում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 1 մարդ էր զոհվել։

Ֆիլիպինները և Ճապոնիան  ցունամի են սպասում։