Վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որը գարնանը հայտնվեց սկանդալի կենտրոնում՝ դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների մեկնարկի պատճառով, հայտարարել է ընդլայնման մասին, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Georgian Airways-ը շաբաթական մինչև 60 չվերթ է ավելացնում դեպի Եվրոպա, ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշման ակնկալիքով։
Ընկերությունը խոստացել է, որ չվերթների մեծ մասը կիրականացվեն ցերեկային ժամերին։
Բացի այդ, Georgian Airways-ը մինչև տարեվերջ կսկսի թռիչքները դեպի Դուբայ, իսկ 2024 թվականի ապրիլից՝ Չինաստան (Պեկին, Շանհայ, Չենդու): Դիտարկվում է նաև դեպի Հնդկաստան՝ Դելի և Մումբայ թռիչքներ սկսելու հնարավորությունը։
Հաջորդ տարվանից ընկերությունը նախատեսում է իր ավիապարկում ավելացնել նոր Boeing 787 Dreamliner ինքնաթիռներ։





























