Նեւադայի համալսարանում (Լաս Վեգաս) հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ, տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։
«Մեր քննիչների տվյալներով՝ պատահարի վայրում կան երեք զոհեր, մի հոգի տուժել է, նրան ծայրահեղ ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց»,- տեղեկացրել է ոստիկանությունը Х սոցցանցում։
Ավելի վաղ իրավապահները տեղեկացրել էին հրաձգության մասին Նեւադայի համալսարանում։ Կասկածվողը մահացել է, բայց նրա մահվան պատճառը չի նշվում։ Ոստիկանությունը նշել է, որ այժմ որեւէ սպառնալիք չկա, չարագործի մոտիվներն անհայտ են։




























