2024թ. փետրվարի 4-6-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հայ-եգիպտական գործարար համաժողով։ 

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործարար համաժողովին կարող են մասնակցել ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, դեղագործության, ոսկյա զարդերի արտադրության, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ 

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ դեկտեմբերի 18-ը՝ անցնելով հետևյալ հղումով: