Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Պատգամավորներից 63-ը կողմ քվեարկեցին, 25-ը՝ ձեռնպահ, դեմ քվեարկող չկար:
Նշենք, որ նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`
- երկու տարի ուղղակի ծառայելով,
- մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
- վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
- մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
- չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։
ԱԺ-ն ընդունել է նաեւ հետեւյալ նախագծերը.
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը.
Խորհրդարանականները վավերացրել են նաև «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Կանաչ, կայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը։





























