Չինաստանի տնտեսական վիճակը 2024-ին կբարելավվի։ Մակրոտնտեսական քաղաքականությունը կշարունակի աջակցել տնտեսության վերականգնմանը, հայտնում է «Սինհուան»՝ ներկայացնելով դեկտեմբերի 11-12-ը կայացած ամենամյա  տնտեսական աշխատանքային համաժողովի զեկույցը, որի ընթացքում բարձրագույն առաջնորդները տնտեսական նպատակներ են դրել հաջորդ տարվա համար:

Չինաստանում գները ցածր են, կենտրոնական կառավարության պարտքի մակարդակը ցածր է, և պայմաններ են ստեղծվել դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ուժեղացման համար: Այնուամենայնիվ, ներքին տնտեսական ցիկլում արգելափակումները պահպանվում են, քանի որ պահանջարկը, սպառումը և և ձեռնարկությունների ներդրումները մնում են թույլ:

Հաջորդ տարի Չինաստանը ձգտելու է հետհամաճարակային վերականգնումից անցնել սպառման կայուն աճի:

Արժույթի միջազգային հիմնադրամն անցյալ ամիս վերանայել է Չինաստանի այս տարվա տնտեսական աճի իր կանխատեսումը մինչև 5,4%՝ այս վերանայումը բացատրելով COVID-ի ուժեղ վերականգնմամբ: Կառավարությունը սահմանել է շուրջ 5 տոկոսի թիրախ:

Աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը կզարգացնի նաև սպառման աճի նոր ոլորտներ, ինչպիսիք են խելացի տները, հանգիստը, զբոսաշրջությունը և սպորտային միջոցառումները:

Նշվում է, որ այս տարի գանձապետական պարտատոմսերի թողարկման, տոկոսադրույքների, հարկերի և տուրքերի նվազեցման, ինչպես նաև քաղաքականության այլ միջոցառումների հետևանքները կպահպանվեն նաև հաջորդ տարի: