Չինացի հետազոտողները սկսել են թեստավորել տեխնոլոգիա, որը թույլ կտա ծովի ջրից ուրան արդյունահանել։ Այս մոտեցումը կարող է դուրս մղել ավանդական մեթոդը, որը հենված է հանածո հանքի բազայի վրա։

Ինչպես տեղեկացրել է ACS Central Science պարբերականը, Հյուսիսարեւելյան համալսարանի մասնագետները հիշեցնում են, որ ուրանի հանքային պաշարները սահմանափակ են եւ կարող են սպառվել տեսանելի ապագայում։ Այն դեպքում, երբ ծովի եւ օվկիանոսի ջրերում այդ հումքից կա առնվազն 4,5 մլրդ տոննա։

Խնդիրը եղել է այն, որ ջրից ուրանի արդյունահանումը դժվար է։ Այդ գործընթացը բարդանում է նաեւ նրանով, որ ջրում այն գոյություն ունի իոնային ձեւով՝ որպես ուրանիլ։ Դրա արդյունահանման համար հատուկ նյութեր են անհրաժեշտ, որոնք մինչ այժմ գոյություն չեն ունեցել։

Չինաստանում մշակել են ածխաջրային թելի նոր գործվածք՝ ծածկված մոնոմերներով։ Դրանք ջերմային մշակման ժամանակ վերածվում են ինքնատիպ «գրպանների», որոնք կարող են պահել ուրանիլի իոնները։

Գիտնականները մասշտաբային փորձեր են կատարել, որոնք տեւել են 24 օր։ Նրանք հաստատել են մեթոդի արդյունավետությունը։ Սարքը ծովային մեկ գրամ ջրից կորզել է 12,6 միլիգրամ ուրան։ Սա շատ էական ցուցանիշ է։