ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետության նախկին ղեկավար Դոոնալդ Թրամփին անվանել է «խռովարար» 2021թ. հունվարի 6-ին Կոնգրեսի դեմ գրոհին աջակցելու համար։

Վիսքոնսին նահանգում լրագրողների հետ զրույցում նախագահին հարցրել են, թե արդյոք նա հանրապետականին «խռովարար» է համարում։ «Դա ակնհայտ է»,- պատասխանել է նախագահը։

Նրան խնդրել են մեկնաբանել Կոլորադոյի գերագույն դատարանի որոշումը Թրամփին ընտրացուցակից հանելու մասին (փրայմերիզների ցուցակից)։ «Չեմ մեկնաբանի»,- ասել է նախագահը։ Նա ավելացրել է, որ միայն դատարանը կարող է որոշել, թե արդյոք նախկին նախագահի հանդեպ կիրառելի է սահամանդրության 3-րդ բաժնի 14-րդ լրացումը, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող որեւէ պաշտոն զբաղեցնել ԱՄՆ-ի կամ որեւէ նահանգի ծառայության գործում, եթե նա երդվելուց հետո «մասնակցել է խովության կամ ապստամբության Միացյալ Նահանգների դեմ կամ աջակցել է նրա թշնամիներին»։ Սա Քաղաքացիական պատերազմի ժամանակների (1861-1865թթ.) օրենք է։ Կոլորադոյի գերագույն դատարանը հղում է կատարել այս լրացմանը։ Պետության նախկին ղեկավարին թույլ չեն տվել առաջադրվել փրայմերիզներում, որոնք թեկնածուի ընտրության գործընթաց են յուրաքանչյուր նահանգում։

2021թ. հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք, որպեսզի խանգարեն նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը։ Ընտրություններում հաղթել էր Բայդենը։ ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը օգոստոսին հայտարարել էր, որ Թրամփի դեմ մեղադրանքներ է առաջադրել չորս հոդվածներով։ Նրան փաստացի վերագրում են իշխանությունն անօրինական ճանապարհով պահելու փորձի մեղադրանք։ Առավելագույն պատիժը կազմում է 20 տարվա ազատազրկումը։