Մոլդովայի իշխանությունները նախատեսում են մինչև 2024 թվականի վերջ դուրս գալ ԱՊՀ շրջանակներում ստորագրված գրեթե բոլոր համաձայնագրերից։ Այս մասին «Exclusiv» հեռուստաընկերության եթերում ասել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Դոյնա Գերմանը, հայտնում է Newsmaker-ը։

«Մենք գրեթե եզրափակիչ փուլում ենք։ Առաջարկել ենք որպես նպատակ մինչեւ2024 թվականի վերջ ավարտել ԱՊՀ-ից դուրս գալը: Բայց դա չի նշանակում, որ մի քանի չլուծված հարցեր չեն մնա։ Հիմա մենք տեխնիկապես խզում ենք ԱՊՀ շրջանակներում ստորագրված պայմանագրերը»,- նշել է պատգամավորը։

Գերմանը նաև պատասխանել է, թե արդյոք Մոլդովան կստորագրի ԱՊՀ-ից դուրս գալու մասին հռչակագիրը, թե դա տեղի կունենա ավտոմատ կերպով բոլոր համաձայնագրերի խզումից հետո։

«Պարտադիր չէ, որ այս գործընթացը ավարտվի դուրս գալու վերաբերյալ ինչ-որ հայտարարությամբ կամ վերջնական դիրքորոշման արտահայտմամբ»,- ասել է պատգամավորը։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին Քիշնեւի իշխանությունները հայտարարել են ԱՊՀ-ից Մոլդովայի աստիճանական դուրս գալու մասին եւ արդեն չեղյալ են հայտարարել կազմակերպության շրջանակներում ստորագրված տասնյակ համաձայնագրերը:

Նշվում է նաւ, որ հուլիսին Մոլդովան չեղյալ է հայտարարել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիան։