Մշտական ռազմավարական կազմի (CSP) կոալիցիայի ապստամբ տուարեգները Մալիի հյուսիսում ավտոճանապարհներ են փակել։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով խմբավորման հայտարարությանը։

Փաստաթղթի համաձայն՝ խռովարարների ղեկավարությունը որոշում է կայացրել [ճանապարհների] փակման մասին այն ուղղություններում, որոնք տանում են ալժիրյան սահմանից դեպի Մենակա, Կիդալ, Գաո, Տիմբուկտու եւ Տաուդենի քաղաքներ։ Միջոցները տարածվում են ապրանքների բոլոր տեսակների եւ տրանսպորտային միջոցների վրա եւ վերաբերում են կարեւոր բնակավայրերին Մալիի հյուսիսում, նշել է AFP-ն։

Ինչպես նշել է գործակալությունը, արեւմտաաֆրիկյան երկրի զինված ուժերի հարձակումը հանգեցրել է ապստամբների մի շարք տարածքների կորստի. նոյեմբերին կառավարական զորքերը վերցրել էին Կիդալը։ Mali Web պորտալի համաձայն՝ Մալիի բանակը իր վերահսկողության տակ է վերադարձրել Ագելոկ քաղաքը, որտեղ մինչ այդ ՄԱԿ խաղաղապահներն էին։

Ավելի վաղ ապստամբ տուարեգները հայտարարել էին զինված պայքարի վերսկսման մասին Մալիի կառավարության դեմ, որը դադարել էր ութ տարի առաջ Ալժիրի համաձայնագրի ստորագրմամբ։ CSP-ը միավորում է տուարեգների երկու կառույց՝ «Ազավադա» շարժումների համակարգում» եւ Ալժիրի «2014թ. հունիսի 14-ի շարժման պլատֆորմ»։