Չեխիայի ոստիկանությունը հայտնել է, որ Պրահայում կրակ բացած անձը «վերացվել է», հայտնում է Delfi-ն։
Euronews-ի փոխանցմամբ՝ Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը հայտարարել է, որ կրակողը մահացել է։
ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ դեպքի վայրում այլ կրակող չկա, վտանգն անցել է, սակայն նա մարդկանց հորդորեց հետևել ոստիկանների ցուցումներին։
Պրահայի քաղաքապետ Բոհուսլավ Սվոբոդայի խոսքով՝ Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը տարհանվել է։ Ոստիկանության վարչությունը հայտնել է, որ Յան Պալաչի հրապարակը շրջափակված է։ Ոստիկանությունը նաև կոչ է արել մարդկանց լքել շրջակա փողոցները և մնալ ներսում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը կրակ է բացել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Արդյունքում զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հարձակվողը, 30 մարդ վիրավորվել է։





























