ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանգամանալից քննարկվել են պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ առաջին հերթին Գազայի հատվածում, աննախադեպ սրման հետ կապված հարցերը։
Հաշվի առնելով մերձավորարևելյան երկրների ղեկավարների հետ ունեցած իր շփումները՝ Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի քայլերի մասին, որոնք ուղղված են նպաստելու հակամարտության դեէսկալացիային և ապահովելու կարիքավորներին մարդասիրական օգնության անխափան առաքումը։ Ռուսաստանը կշարունակի Գազայի հատված մատակարարել առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ։
Ընդգծվել է արյունահեղության շուտափույթ դադարեցման կարևորությունը և մերձավորարևելյան կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսումը ընդհանուր ճանաչված միջազգային իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստին պետության ստեղծումը 1967 թվականի սահմաններում։ Այս համատեքստում ռուսական կողմը աջակցություն է հայտնել Մահմուդ Աբասի գլխավորությամբ պաղեստինյան ղեկավարության գործադրած ջանքերին։
Երկուստեք ցանկություն է արտահայտվել առավել ամրապնդելու ռուս-պաղեստինյան բարեկամական հարաբերությունները։ Հաստատվել է երկուստեք ընդունելի ժամկետում Պաղեստինի նախագահին ներկայացված Ռուսաստան այցելելու հրավերը։





























