Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում 25-ամյա աղջկա սպանության գործով ձերբակալված 37-ամյա տղամարդը հարցաքննության ժամանակ խոստովանել է երկրորդ սպանության մասին։ Մայրաքաղաքի արևելքում գտնվող հյուրանոցներից մեկում նա աղջկա է դանակահարել։. Այս մասին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի (ՌՔԿ) մայրաքաղաքային վարչությունից։
«Նախապես հաստատվել է, որ տղամարդը, գտնվելով Մոսկվայի արևելյան հյուրանոցներից մեկում, կատարել է մեկ այլ աղջկա սպանություն»,- հայտնում է Մոսկվայի Քննչական կոմիտեի Telegram ալիքը։
Հայտնի չէ, թե քանի տարեկան է եղել երկրորդ զոհը։
Դեկտեմբերի 23-ի գիշերը Մուկոմոլնի նրբանցքի բնակարաններից մեկում տղամարդը դանակահարել է 25-ամյա աղջկան։ Նա ստացած վերքերից տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, վիճաբանության ժամանակ աղջիկը փակվել է սենյակում, զանգահարել ընկերուհուն և ասել, որ «իրեն սպանում են»։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են աղջկա դին։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «ծագած անձնական թշնամանքի հողի վրա»։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մաս), հայտնում է Коммерсант-ը։





























