Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի քրեակատարողական համակարգում գրեթե երեք շաբաթ անհետ կորած Ալեքսեյ Նավալնիի գտնվելու վայրով, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում, հայտնում է BBC-ն։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան և դադարեցնել Ռուսաստանում անկախ ձայների ճնշումը», - ավելացրել է Բլինկենը (մեջբերում է AFP-ն):
Երկար օրերի ընթացքում Նավալնիի մասին լուրերի բացակայությունը մեզ հիշեցրեց քրեակատարողական համակարգի խորքերում անհայտ կորած բանտարկյալների խնդրի մասին։ Կանոնները, որոնք թույլ են տալիս բանտարկյալի գտնվելու վայրը թաքցնել, թելադրված են տրանսպորտային լոգիստիկայի կողմից, բայց կարող են օգտագործվել նաև ճնշման համար: Իրավապաշտպանները դրանք անվանում են «բռնի անհետացումներ»։





























