Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մերձակայքում գտնվող Մարինկա քաղաքը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Interfax-ը։
Միևնույն ժամանակ, Շոյգուն նշել է, որ ինն տարվա ընթացքում ուկրաինական զինված ուժերը քաղաքում ստեղծել են հզոր ամրացված տարածք՝ կապված ստորգետնյա անցումներով։
Մարինկայի գրավումը թույլ է տալիս ռուսական զինված ուժերին մտնել «ավելի լայն օպերատիվ տարածք», իր հերթին ասել է Վլադիմիր Պուտինը։





























