Հարավային Կորեայի կառավարությունը 682 տեսակ ապրանքներ կավելացնի Ռուսաստան եւ Բելառուս մատակարարվող ապրանքների սահմանափակման ցուցակում։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարության կայքում։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024թ. սկզբին վարչական ընթացակարգերից հետո։ Արտահանման վերահսկողության ցուցակն այդ պահից կավելանա եւ կհասնի 1 159 ապրանքատեսակի։ Նոր կանոնները կգործեն ծանր շինարարական սարքավորումների, լիցքավորման մարտկոցների, ավիացիոն տեխնիկայի բաղադրիչների, ինչպես նաեւ ավելի քան 2 հազար խորանարդ սանտիմետր շարժչի ծավալ ունեցող մարդատար մեքենաների նկատմամբ։
Մինչ այդ սահմանափակումները վերաբերում էին ավելի քան 50 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներին։





























