Գիտնականները նախազգուշացրել էին, որ մարդկությունը շուտով կբախվի կլիմայական ճգնաժամի, և թվում է, որ 2023 թվականը նրա «առաջին նշանն» էր։ Հետազոտողները վստահ են, որ դա կլինի գրանցված ամենաթեժը: Բացի այդ, աշխարհին հարվածել են սաստիկ ջերմային ալիքները, որոնց հաջորդել են երաշտները, ջրհեղեղները, խոշոր անտառային հրդեհներն ու թայֆունները, գրում է Daily Mail-ը։

Ամփոփելով անցած տարվա արդյունքները՝ գիտնականները նոր զեկույցում նշել են 2023 թվականի 20 ամենաթանկ կլիմայական աղետները, որոնք ազդել են բոլոր վեց բնակեցված մայրցամաքների վրա, հայտնում է Focus-ը։

Հավայան կղզիներ/ԱՄՆ (օգոստոս) - անտառային հրդեհ, 4,161 դոլար մեկ անձի համար;

Գուամ (մայիս) - փոթորիկ, 1455 դոլար մեկ անձի համար;

Վանուատու (մարտ) - փոթորիկ, 947 դոլար մեկ անձի համար;

Նոր Զելանդիա (փետրվար) - փոթորիկ, $468 մեկ անձի համար;

Նոր Զելանդիա (հունվար) - ջրհեղեղ, $371 մեկ անձի համար;

Իտալիա (մայիս) - ջրհեղեղ, 164 դոլար մեկ անձի համար;

Լիբիա (սեպտեմբեր) - ջրհեղեղ, 105 դոլար մեկ անձի համար;

Պերու (ապրիլ) - ջրհեղեղ, 66 դոլար մեկ անձի համար;

Իսպանիա (ապրիլ) - երաշտ, $50 մեկ անձի համար;

Մյանմար (մայիս) - փոթորիկ, 41 դոլար մեկ անձի համար;

Չիլի (հունիս) - ջրհեղեղ, $39 մեկ անձի համար;

Հաիթի (հունիս) - ջրհեղեղ, $36 մեկ անձի համար;

Մեքսիկա (հոկտեմբեր) - փոթորիկ, $35 մեկ անձի համար;

Չիլի (փետրվար) - անտառային հրդեհ, 30 դոլար մեկ անձի համար;

ԱՄՆ (հունիս) - փոթորիկ, $25 մեկ անձի համար;

Չինաստան (օգոստոս) - ջրհեղեղ, 23 դոլար մեկ անձի համար;

Պերու (մարտ) - փոթորիկ, $20 մեկ անձի համար;

Մալավի (մարտ) - փոթորիկ, 17 դոլար մեկ անձի համար;

ԱՄՆ (մարտ) - փոթորիկ, 16 դոլար մեկ անձի համար;

Պերու (հունվար) - ջրհեղեղ, 9 դոլար մեկ անձի համար: