«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» փորձագիտական թիմի կողմից անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկում է իրականացվել, որի հիման վրա նաեւ զեկույց է պատրաստվել, որը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 1-ին:

Զեկույցը պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Այն ուսումնասիրում է Հայաստանի օրենսդրությունն ու պրակտիկան` արդար դատաքննության եւ անչափահասների արդարադատության չափորոշիչների լույսի ներքո` երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում բացերը բացահայտելու եւ առաջարկություններ տրամադրելու համար:

Միջոցառմանը կմասնակցեն դատական իշխանության, ոստիկանության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների գծով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը,  Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը միջոցառման ժամանակ հանդես կգան բացման ելույթներով: