Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ռուսաստանան հրթիռ է ներխուժել Լեհաստանի օդային տարածք։ Մենք ունենք դրա ռադարային, ազգային և դաշնակցային հաստատումը, ասել է լեհական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան, տեղեկացնում է Bild-ը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ռուսաստանյան հրթիռն իսկապես հայտնվել է Լեհաստանի վրա և արձակվել է Ուկրաինայի քաղաքների վրա զանգվածային գրոհի ժամանակ։
«Ուկրաինայի համար ծանր գիշեր էր. Համակցված գրոհ, որի նպատակն էր անօդաչու թռչող սարքերով գերբեռնել նրանց հակաօդային պաշտպանությունը, որին հաջորդել է հրթիռային հարվածը, որն իրականացվել է հիմնականում հեռահար ինքնաթիռների միջոցով: Հրթիռները արձակվել են Կասպից ծովից, մենք հետևել ենք այդ հրթիռների մեծ մասին»,- ասել է Կուկուլան։
«Այդ հրթիռներից մեկը հատել է Լեհաստանի սահմանը, հետո՝ հեռացել։ Ամեն ինչ սա է մատնանշում, թեև մենք դեռ հաստատում ենք՝ տեղում ստուգելով»,- պարզաբանել է նա։





























