Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին, հոկտեմբերի 29-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























