Մարց-Լորուտ ճանապարհի 3-րդ կմ-ին, հոկտեմբերի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի  հիվանդանոց:

Կատարվում է քննություն: