Հարավային Կորեայի մի խումբ ուսանողներ դատի են տվել կառավարությանը՝ միլիոնավոր վոնների փոխհատուցում ստանալու համար այն բանից հետո, երբ ուսուցիչները 90 վայրկյան շուտ են ավարտել քննությունը, հայտնում է Odditycentral-ը։

Հարավային Կորեայի ընդունելության քննությունը՝ Suneung-ը հայտնի է իր երկարությամբ, դժվարությամբ և բառացիորեն կյանքը փոխող հետևանքներով: Արդյունքները որոշում են կարիերայի հնարավորություններն ու հարաբերությունները:

Միջադեպը տեղի է ունեցել Սեուլում, երբ զանգը հնչել է 90 վայրկյան շուտ, և տեսուչները խլել են ուսանողների աշխատանքը՝ չնայած նրանց բողոքներին:

Ուսուցիչները ընդունել են սխալը և փորձել ուղղել այն՝ ճաշի ընդմիջման ժամանակ մեկուկես րոպեն վերադարձնելով։ Բայց նրանք թույլ էին տալիս լրացնել միայն դատարկ սյունակները, այլ ոչ թե ուղղել այլ պատասխաններ։

Սրանից հետո որոշ ուսանողներ այլեւս չէին կարողանում կենտրոնանալ։ 39 հոգի խմբակային հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում, որը կհոգա ուսման վարձը մինչև հաջորդ քննությունը։