Իսպանիայում իրավապահները ձերբակալել են ֆրանսիացի ամուսինների, որոնք փորձել են երկրից դուրս տանել իրենց հինգամյա որդուն՝ Սահարա անապատում նրա ծիսական սպանությունը կատարելու համար, հայտնում է իսպանական Guardia Civil-ը։
Հաղորդվում է, որ զույգը տառապում էր հոգեկան հիվանդությամբ և ծրագրում էր սպանել իրենց երեխային: Նրանց նկատմամբ ձերբակալման եվրոպական օրդեր է տրվել։
Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել ամուսիններին Ալխեսիրաս նավահանգստում (Կադիս նահանգ), երբ նրանք պատրաստվում էին լաստանավ նստել Մարոկկո Տանգիեր մեկնող մեքենայով:
Երեխայի առողջական վիճակը լավ է, նա տեղափոխվել է անչափահասների ընդունման կենտրոն, ասվում է հաղորդագրության մեջ։





























