Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծության հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Տուժել է 108 մարդ, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

Բելգորոդի շրջանի վրա հարձակումները շարունակվում են ուրբաթ երեկոյից։

Բնակելի հատվածում հարված է գրանցվել, ասել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Քաղաքում հրթիռի ազդանշան է հնչել, և բնակիչներին խնդրել են գնալ ապաստարաններ: Ազդանշանն այժմ չեղարկվել է:

ՌԴ ԱԻՆ-ն արձանագրել է 10 հրդեհ, բոլորն այժմ մարվել են։

Բելգորոդի կենտրոնում, նախնական տվյալներով, վնասվել է մոտ 40 քաղաքացիական օբյեկտ, ТАСС-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

Բելգորոդում գործարկվել է թեժ գիծ՝ 122 համարով, որը տեղեկություններ է ստանում զոհերի և ավերածությունների մասին։

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի վրա հարձակման մասին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինի հանձնարարականով Բելգորոդ թռավ Առողջապահության նախարարության թիմը՝ նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ։