Ափային պահպանության ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամներ զոհվել են «Japan Airlines» ավիաընկերության ինքնաթիռին բախվելու հետեւանքով, տեղեկացրել է Տոկիոյի ոստիկանությունը։
«Japan Airlines» ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Հոկայդոյից, տեղեկացրել է NHK-ն։
Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը բախվել է Ճապոնիայի ափային պահպանության ինքնաթիռին օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։
Փրկարարները տարհանել են մոտ 400 ուղեւորի։





























