Կարմիր ծովում մի քանի առևտրային նավեր հաղորդել են երկու հականավային բալիստիկ հրթիռների արձակման մասին շրջակա ջրերի վրա, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X-ի միկրոբլոգում:

«Այս անօրինական գործողությունները վտանգել են տասնյակ անմեղ նավաստիների կյանքը և շարունակում են խաթարել միջազգային առևտրի ազատ հոսքը», - ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Գրոհը, որը տեղի է ունեցել երեքշաբթի Սանայի ժամանակով 21:30-ին (1830 GMT), 24-րդն էր նոյեմբերի 19-ից ի վեր, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը: