Նյու Յորքի մետրոյի գնացքը ռելսերից դուրս է եկել մեկ այլ գնացքի հետ բախվելուց հետո, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հաղորդում է ABC News-ը:

Իրար են բախվել մոտ 300 ուղեւոր տեղափոխող գնացքը և շարքից դուրս եկած գնացքը, որում չորս բանվորներ են եղել։

Իշխանությունները նշել են, որ սարքավորումների խափանման նշաններ չկան, և քննիչները պարզում են, թե արդյոք վթարը մարդկային սխալի հետ է կապված: