Ռուսաց լեզվի ուսուցումը Լիտվայում կարող է աստիճանաբար դադարեցվել, մինչդեռ երկրում կշարունակեն գործել ազգային փոքրամասնությունների դպրոցները, որոնք դասավանդում են Եվրամիության (ԵՄ) կամ Լիտվայի հետ բարեկամ երկրների լեզուները։ Այս մասին հայտարարել է կրթության նախարար Գինտաուտաս Յակստասը, հաղորդում է Լիտվայի ազգային ռադիո-հեռուստատեսությունը։

«Լատվիացիներն ու էստոնացիները ոչ միայն լքեցին այն դպրոցները, որտեղ ռուսերեն է դասավանդվում, այլեւ բռնեցին ռուսերենը որպես օտար լեզու չդասավանդելու ճանապարհը։ (...) Ըստ երևույթին, մենք պետք է սովորենք մեր հարևաններից», - նշել է Յակշտասը՝ Ziniu radijas ռադիոկայանին:

Նախարարն ասաց, որ այժմ դիտարկվում է ռուսերենով կրթությունից հրաժարվելու հնարավորությունը, և նախարարությունը մի քանի շաբաթից առաջարկություն կներկայացնի։

Նրա խոսքով` հարց է առաջանում, թե ինչու է Լիտվան պահպանում դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է ոչ բարեկամ երկրների լեզուներով։

Ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության ազգային փոքրամասնություններին վերաբերող քաղաքականության վերլուծության և տեղեկատվության բաժնի ղեկավար Վայվա Վեժելիտե-Պոկլադովան իր հերթին ասել է, որ չի աջակցում ազգային փոքրամասնություններից մեկի դպրոցների փակմանը։