Հունվարի 4-ին Ռուսաստանը հրթիռային, հրետանային և ականանետային հարվածներ է հասցրել Խարկովին և հարակից 15 բնակավայրերին։ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի նոր հարձակմանը Խարկովի մոտ, քանի որ Մոսկվան ակտիվացնում է իր ռմբակոծությունները, գրում է The Telegraph-ը։
Թիրախները ներառում էին ինչպես քաղաքացիական շենքեր, այնպես էլ ռազմական դիրքեր, ինչը համարվում է առաջիկա շաբաթների լայնածավալ հարձակման նախապատրաստություն, ասել է Ուկրաինայի զինված ուժերին մոտ կանգնած աղբյուրը:
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը կարծում է, որ ռուսական ուժերը կարող են պլանավորել ավիահարվածների հետագա ավելացում այս շաբաթավերջին` Սուրբ Ծննդյան շրջանում:
Աղբյուրը հավելել է, որ շուտով կարող է տեղի ունենալ ցամաքային հարձակում, իսկ հունվարի 15-ը համարվում է հնարավոր մեկնարկի ամսաթիվ:





























