Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Ջինը և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև զենքի ենթադրյալ գործարքը, հայտնում է Yonhap գործակալությունը։
Նրանք մտահոգություն են հայտնել Փհենյանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի շարունակվող միջուկային և հրթիռային զարգացման կապակցությամբ:
Կողմերն ընդգծել են, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է ենթարկվեն Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին։





























