Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Սուզու քաղաքում փլուզված տնից մի կին է փրկվել Ճապոնական ծովի ափին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հինգ օր անց, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ընտանիքի անդամի խոսքով՝ կինը մոտ 90 տարեկան է։
Սուզուն ափամերձ քաղաքներից մեկն է, որն ամենից շատ է տուժել 7,6 մագնիտուդով երկրաշարժից, որը տեղի է ունեցել Կենտրոնական Ճապոնիայի Նոտո թերակղզում Ամանորի օրը:
Շաբաթ կեսօրին պրեֆեկտուրայում մահացել է 126 մարդ, 210-ը դեռևս անհետ կորած է համարվում, իսկ փրկարարական աշխատանքները դժվարացել են անձրևի և կարկուտի պատճառով։ Մինչև կիրակի սպասվում է անձրև, այնուհետև՝ ձյուն:



























