Ամենաթանկ հսկայական  կապույտ թյունոսը, որ վաճառվել է Տոկիոյի խոշորագույն ձկան շուկայում 2024 թվականի առաջին օրը  արժեցել է 114,2 միլիոն իեն (788 440 դոլար), այն վաճառվել է ճապոնական ամանորյա ավանդույթ դարձած ձկան աճուրդում, գրում է Bloomberg-ը։ .

238 կիլոգրամ (525 ֆունտ) կշռող թյունոսը ուրբաթ օրը վաճառվել է ծովամթերքի մեծածախ Yamayuki և սուշի ցանցի օպերատոր Onodera Group-ին, թիմ, որը չորս տարի անընդմեջ աճուրդում դարձել է լավագույն ձկան ձեռքբերման հաղթող:

Արժեքավոր թյունոսը, որը որսացել են Աոմորի պրեֆեկտուրայի ափի մոտ, մատուցվելու է  Միշլեն աստղակիր Onodera սուշի ռեստորանում:

Թյունոսի համար վճարված գինը ամենաբարձրն է կորոնավիրուսային համավարակի պահից ի վեր: