Նավթի գինը երկուշաբթի իջնում է ուրբաթ օրվա աճից հետո։

Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում  կազմում է մեկ բարելը 77,88 դոլար, ինչը 0,88 դոլարով (1,12 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների վերջում։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 1,17 դոլարով (1,5 տոկոս)՝ մեկ բարելը 78,76 դոլար։

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,9 դոլարով (1,22 տոկոս)՝ մեկ բարելը 72,91 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 1,62 դոլարով (2,2 տոկոս)՝ մեկ բարելը 73,81 դոլար։

Անցած շաբաթ Brent-ը թանկացել է 2,2 տոկոսով, WTI-ը՝ 2, նշել է Market Watch-ը։