Ամերիկյան ռազմակայանը «Ալ Օմար» նավթավայրի մոտ (Սիրիա, Դեյր-էզ-Զոր նահանգ) ենթարկվել է հրթիռակոծման, տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Հրթիռակոծությունն իրականացվել է «Ալ Օմար» նավթավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմակայանի դեմ, Դեյր-էզ-Զորից արեւելք»,- նշվել է  հեռուստաալիքի հաղորդագրությունում։

ԱՄՆ ռազմակայանի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ, արձակումն իրականացվել է Սիրիայի տարածքից։