Նոր նմուշի պետական դրոշի բարձրացման արարողություն է տեղի ունեցել Ղրղըզստանի մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարության մշակած եւ խորհրդարանի հավանությանն արժանացած օրինագիծը Ղրղըզստանի պետական դրոշի մասնակի փոփոխության մասին, որի վրա արեւի ճառագայթներն այժմ ոչ թե ալիքաձեւ են, այլ ուղղագիծ, պաշտոնապես ուժի մեջ է մտել անցած տարվա դեկտեմբերի 26-ին։ 2023թ. դեկտեմբերի կեսին երկրի նախագահ Սադիր Ժապարովը հավաստիացրել էր, որ ինքն է առաջարկել փոխել դրոշի վրայի պատկերը։ Նոր տարբերակի համաձայն՝ հանրապետության դրոշի վրայի պատկերը բաղկացած է տունդուկից (յուրտի վերին հատվածը)՝ արեւի ուղղղագիծ ճառագայթներով։