Սլովակիայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկրի խորհրդարանի փոխխոսնակ Լյուբոս Բլահայի դեմ՝ իր աշխատասենյակում Էռնեստո Չե Գևարայի դիմանկարի պատճառով։ Այս մասին գրում է Aktuality-ը՝ ոստիկանության լրատվական ծառայությանը հղումով։
Ըստ հրապարակման՝ գործը վարում է Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը։ Հետաքննությունն անցկացվում է «հիմնարար իրավունքների և ազատությունների ճնշմանն ուղղված շարժման նկատմամբ կարեկցանքի արտահայտման հետ կապված հանցագործության համար»։
Ինքը՝ Բլախան, Telegram-ում գրել է, որ դա «խեղկատակություն» է։ Նա իր արարքն անվանել է «փոքրիկ աշնանային սադրանք»։
Բլահայի և Չե Գևարայի դիմանկարի հետ կապված սկանդալը ծագել է նոյեմբերին։ Այնուհետև Բլահան Telegram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա իր աշխատասենյակում փոխել է նախագահ Զուզանա Կապուտովայի դիմանկարը Չե Գևարայի։





























