Չինական չորս օդապարիկներ անցած օրը հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, տեղեկացրել է Թայվանի պաշտպանության նախարարությունը։

Օդապարիկները նկատվել են երկուշաբթի, տեղի ժամանակով ժամը 11.53-ին, 13.58-ին եւ 20.24-ին համապատասխանաբար։ Գերատեսչության տվյալներով՝ դրանք հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը եւ շարժվել դեպի արեւելք։ Օդապարիկները գտնվել են 4,57 - 10,06 կիլոմետր բարձրության վրա։

Անցած օրը Թայվանի զինված ուժերը գրանցել են չինական 10 թռչող սարք եւ 4 նավ կղզու մոտ։ Երկու թռչող սարք՝ J-16 կործանիչներ, մտել են կղզու ՀՕՊ ճանաչման գոտի հարավ-արեւմուտքում։ Հայտարարությունում նշվել է, որ Թայվանի բանակը, ի պատասխան, գործադրել է ավիացիա, նավեր, ինչպես նաեւ ցամաքային զենիթահրթիռային համալիրներ՝ թիրախներին հետեւելու համար։