Հարավային Կորեայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ շների բուծման եւ սպանդի արգելքի մասին՝ դրանց միսը սննդի մեջ օգտագործելու նպատակով, տեղեկացրել է The Chosun Ilbo թերթը։

Օրինագիծը նաեւ արգելում է շան մսի տարածումը առեւտրային նպատակներով։ Միս ստանալու նպատակով շանը սպանելու համար կարող է սպառնալ երեք տարվա բանտարկություն կամ 30 մլն վոնի (22,8 հազար դոլար) չափով տուգանք։ Օրինագիծն ունի երեք տարվա անցումային փուլ, որոնց ընթացքում պատիժներ չեն կիրառվի։

Իշխանությունների տվյալներով՝ Կարեայի Հանրապետությունում աշխատում է մոտ 1 150 շնաբուծական ֆերմա, մոտ 34 ձեռնարկություն, որոնցում իրականացվում է շների սպանդը եւ մոտ 1 600 հանրային սննդի հաստատություն, որտեղ առաջարկում են շան միսը որպես սնունդ։