Մոտ 60 մեքենա, տրակտորներ եւ գյուղատնտեսական այլ տեխնիկա է մասնակցել երկուշաբթի Բեռլինում տեղի ունեցած բողոքի ցույցին, մասնակցել է նաեւ մոտ 1 300 մարդ, տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով մայրաքաղաքի ոստիկանությանը։

Երկուշաբթի ցերեկը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի ունեցած ֆերմերների ցույցին մասնակցել են մոտ 680 մեքենաներ, տրակտորներ եւ գյուղատնտեսական այլ տեխնիկա, գրել է գործակալությունը։ Հանրահավաքին, որը խաղաղ էր, մասնակցել է մոտ 1 300 ցուցարար։ Մեքենաների եւ տրակտորների մի մասը  դեռեւս գտնվում է մայրաքաղաքում, Հունիսի 17-ի փողոցում։ Երեքշաբթի օրը ոստիկանությունը որոշում կկայացնի, թե երբ պետք է նորից բացվի ճանապարհը երթեւեկության համար։

Իշխանությունների տվյալներով՝ Բրանդենբուրգում տեղի է ունեցել 171 հանրահավաք։ Փակվել է մոտ 100 ավտոբան Պոտսդամում տեղի է ունեցել 20 կիլոմետրանոց ավտովազք։

Ինչպես տեղեկացվել է ֆերմերների միության կայքում, երկուշաբթի Գերմանիայի փողոցներ էր դուրս եկել մոտ 100 000 տրակտոր։ Երեքշաբթի օրը կազմակերպությունը ակցիաներ չի նախատեսել։ Բողոքի շաբաթը պետք է ավարտվի հաջորդ երկուշաբթի՝ Բեռլինում կայանալիք խոշոր ցույցով։ Գրանցվել է 10 000 մասնակից։ Սպասվում է, որ շատ ֆերմերներ նորից կգան տրակտորներով։