Գաբրիել Աթալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ։ Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշումն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։  Երկուշաբթի պետության ղեկավարը ազատել է Էլիզաբեթ Բորնին, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2022թ. մայիսից։

34-ամյա Աթալը մինչ նշանակումը զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։