Չորեքշաբթի նավթի գինը, Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների հիման վրա, բարձրացել է՝ վկայելով ԱՄՆ-ում դրա պաշարների հերթական նվազման մասին։
API-ի գնահատականներով՝ նավթի պաշարները Նահանգներում կրճատվել են 5,215 մլն բարելով։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 77,9 դոլար, ինչը 0,31 դոլարով (0,4 տոկոս) ավելի է, քան նախորդ աճուրդների ավարտին։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 1,47 դոլարով (1,9 տոկոս)՝ մեկ բարելը 77,59 դոլար:
WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,38 դոլարով (0,53 տոկոս)՝ մեկ բարելը 72,62 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը թանկացել է 1,47 դոլարով (2 տոկոս)՝ մեկ բարելը 72,24 դոլար։





























